Ի՞նչ միջոցներ կկիրառի ԲՀԿ-ն վարչապետին փոխելու համար
ԱՐԽԻՎ
Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը»։
Իսկ Lurer.com-ի այն հարցին, թե այդ ուղղությամբ ԲՀԿ-ն ինչ միջոցներ է կիրառում խոսնակը պատասխանեց. «փոփոխություններ իրականացնելու լավագույն տարբերակը անշուշտ ընտրություններն են և դա էլ մնալու է, որովհետև լավ գիտենք թե ինչ կերպ է վարչապետ նշանակվում ՀՀ-ում։ Բայց հույս ունեմ՝ կգա մի ժամանակ, որ գիտակցությունը կհաղթի և բոլոր քաղաքական ուժերի մոտ և մեր առաջարկը կամ պնդումը կընդունվի։ Տրամաբանություն, քաղաքական գործընթացների էթիկայի մեջ տեղավորվող միջոցներ կկիրառվեն, իսկ ամենակարևորը՝ այլընտրընտանքային առաջարկներ, օրենսդրական նախաձեռնություններ, ակնհայտ փոփոխությունների միտված քայլեր»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին