Սիրիայում զոհված ճապոնացի լրագրողի դին տեղափոխել են հայրենիք
ԱՐԽԻՎ
Սիրիայում զոհված ճապոնացի լրագրողուհու դին այսօր թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով տեղափոխել են հայրենիք, հայտնում է Радио Свобода-ն։ Տոկիո ժամանելուն պես օդաչուներն, ինքնաթիռի անձնակազմն ու օդանավակայանի աշխատողները մի րոպե լռությամբ հարգել են զոհվածի հիշատակը։
Միկա Յամամատոն իր գործընկերոջ հետ լուսաբանում էր Սիրիայում ընթացող զինված հակամարտությունները The Japan Press գործակալության համար։ Լրագրողները շարժվում էին Բաշար Ասադի իշխանության դեմ պայքարող Սիրիայի ազատ բանակի ապստամբների հետ միասին։ Նախորդ երկուշաբթի Յամամատոն զոհվել է Հալեպում հակամարտող կողմերի կրակահերթի ժամանակ։
Հիշեցնենք, որ Յամամատոն 45 տարեկան էր։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)