Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Այսօր Դանիել Վարուժանի մահվան օրն է

ԱՐԽԻՎ

Դանիել Վարուժանը 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ է: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը:
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականի ապրիլ 20-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը:
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում:
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում: Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը: Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ: Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝
«Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի և մահճի»:
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը:
Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում: Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին: «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը:
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը: Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով: Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով:
Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով:
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը: Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ: Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճիում, (Ghent University Library) Rozier 9, B-9000 Ghent: Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևեալ խոսքերը'
«ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՛ապրի,
երբոր երազն անմահ է:»
Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով:
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր: Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով:
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում: Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին: Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»: Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ:
1915 թվականն էր: Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը: Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։
1914-ին հինգ հիմնադիրներէն է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարեանի, Յակոբ Քիւֆէճեանի (Օշական), Գեղամ Բարսեղեանի և Ահարոն Տատուրեանի հետ։ Մինչև Յուլիս լոյս տեսած թերթի գրական և մշակութեան մտածողութեան գլխաւոր մղիչ ուժն է՝ Կոստան Զարեանի հետ, մինչև իր բաժանումը։ Խմբագրած է նաև «Նաւասարդ» գրական պարբերականը։
Բայց վրա հասավ արյունալի աղետը: Արտերը ներկվում էին արյունով: Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը: Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված