Հայրը կրակել և սպանել է 12-ամյա որդուն
ԱՐԽԻՎ
Հարավային Նեպալի գյուղացիներից մեկը կրակել է իր 12-ամյա որդու վրա՝ վերջինիս դնելով կապիկի տեղ, որ փորձում է թալանել իր այգին, հաղորդում է NDTV հեռուստաընկերությունը։
Երեխան մագլցել է ծառը մակականերին որսալու նպատակով, որոնք իսկական տհաճություն են դարձել ընտանիքի համար: 55 ամյա մարդը տեսնելով երեխային ծառի վրա՝ կարծել է այդ կապիկներից է և կրակել: Երեխան տեղում մահացել է: Նախնական հետքննությունը ցույց է տալիս, որ հայրն իրոք տեղյակ չի եղել, որ երեխան եգիպտացորենի դաշտ է գնացել մակականեր որսալու նպատակով:
Նեպալում 3 տեսակի կապիկներ գոյություն ունեն, որոնք սրբություն են համարվում և գյուղացիները սովորաբար փորձում են վախեցնել նրանց՝ ատրճանակով օդ կրակելով, առանց կենդանուն վնաս պատճառելու:
«Ես իմ սխալը հասկացա միայն այն ժամանակ, երբ տղաս ծառից ցած ընկավ»,- ասել է հայրը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)