Այսօր Սեզարիա Էվորայի ծննդյան օրն է
ԱՐԽԻՎ
1941 թ. այս օրը ծնվել է աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան: Բեմում երգել է 1958-ից, սակայն երգչուհու կարիերան բավականին ուշ է սկսել: Կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտություն: Նրան ճանաչում է բերել Besame Muchօ երգը, որը երգչուհու թալիսմանն է դարձել: Սեզարիան միշտ ոտաբոբիկ էր դուրս գալիս բեմ՝ ի նշան աղքատության մեջ ապրող իր հայրենակիցների:
Իր առաջին ձայնասկավառակը Սեզարիա Էվորան ձայնագրել է 43 տարեկանում Լիսաբոնում: Երգչուհին հանդիսանում է ֆրանսիական Victoire de la Musique երաժշտական մրցույթի կրկնակի մրցանակակիր:
5 անգամ առաջադրվել է Grammy մրցանակին, 2 անգամ այն ստացել է:
Երգում էր պորտուգալերենի կաբովերդական դիալեկտով, դաշնամուրի, հավայան կիթառի, ջութակի և այլ գործիքների նվագակցությամբ:
2011 թվականի դեկտեմբերի 17-ին 70 տարեկան հասակում մահացավ աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան: Մահը վրա է հասել սրտային անբավարարվածության և շնչառական ուղիների հետ կապված պրոբլեմների պատճառով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)