Հարավային Կորեայում հոսանքազրկվել են տասնյակ հազարավոր տներ
ԱՐԽԻՎ
Տասնյակ հազարավոր տներ Կորեայի Հանրապետությունում այսօր հոսանքազրկվել են Բոլավեն թայֆունի հետևանքով, հայտնում է արտակարգ իրավիճակների հարավկորեական օպերատիվ շտաբը։
50 մ/վրկ. արագությամբ մրրիկը արմատախիլ է արել ծառեր ու կտրել էլեկտրահաղորդման լարերը։ Արդյունքում ամբողջ երկրով մեկ 50 հազար տներ հոսանքազրկվել են, այդ թվում՝ 33.1 հազար շենքեր Ջեջու կղզում։
Ջեջու կղզու ափամերձ շրջանում խորտակվել են երկու ձկնորսական նավակ և 34 հոգանոց անձնակազմից հաջողվել է փրկել միայն 6-ին, 28-ը համարվում են անհայտ կորած, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից