Հազարավոր բրիտանացիներ «աջակցել են» արքայազն Հարրիին իրենց մերկ լուսանկարներով
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայում համացանցի մեծ թվով օգտատերեր որոշել են յուրօրինակ կերպով «աջակցել» Հարրի արքայազնին այն բանից հետո, երբ արքայազնի՝ Լոս-Անջելեսի խնջույքի մերկ լուսանկարները հայտնվել են մամուլում, հայտնում է Радио Свобода-ն։
Facebook-ի 13 հազար օգտատեր անդամակցել է «Աջակցենք Հարրի արքայազնին» խմբին։
Նրանք հրապարակել են իրենց մերկ լուսանկարները՝ ի պաշտպանություն 27-ամյա արքայազնի։ Ամենահայտնիները մի քանի զինծառայողի մերկ լուսանկարներն են, որում հագուստին փոխարինում են ինքնաձիգները։ Շատերը փաստում են, որ նրանք Աֆղանստանում գտնվող բրիտանական զինծառայողներն են։
Հիշեցնենք, որ Հարրի արքայազնը Աֆղանստանում 2008 թվականին ծառայություն է անցել իբրև սպա և ուղղաթիռի օդաչու։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)