Հանդիպել են ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի մշակույթի նախարարը
ԱՐԽԻՎ
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն oգոստոսի 28-ին հանդիպել է Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի հետ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մշակույթի օրերի, ցուցահանդեսների և փառատոնների կազմակերպման ոլորտներում:
Ընդգծելով, որ Հայաստանը և Չեխիան հինավուրց ու հարուստ մշակութային ժառանգություն և ավանդույթներ ունեցող երկրներ են՝ ՀՀ դեսպանը նշել է, որ երկու մայրաքաղաքներում դիվանագիտական առաքելությունների փոխանակումը նոր հնարավորություններ է ստեղծում մշակութային կապերն ընդլայնելու և զարգացնելու համար:
Չեխ նախարարը կարևորել է կինոարվեստի բնագավառում, ինչպես նաև Լիդիցեի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարները:
Մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցության համար զրուցակիցները կարևորել են 2010թ. դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված ՀՀ և ՉՀ կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)