1,05 մլդ դոլար՝ հօգուտ «Apple»-ի
ԱՐԽԻՎ
Երդվյալների դատարանը վճռեց, որ «Samsung»-ը պատճենել է «Apple»-ի «iPhone»-ի և «iPad»-ի պատրաստման ինովացիոն տեխնոլոգիաները: Դատարանը «Samsung»-ին պարտավորեցրեց ամերիկյան ընկերությանը վճարել 1,05 մլդ դոլար, հաղորդում է «Associated Press» գործակալությունը:
Դատական ավարտական ճառում «Apple»-ի փաստաբան Հարոլդ Մակելհինին հաստատեց, որ «Samsung»-ը «iPhone»-ի թողարկումն սկսելուց հետո, 2007 թ.-ին, դիզայնի հարցում ունեցել է ճգնաժամ և հարավկորեական ընկերությունը ցանկացել է անօրինականորեն հարստանալ հեղափոխական սարքի միջոցով: «Samsung»-ը հայտարարել է, որ «Apple»-ը կլորացրած ծայրամասերով ուղղանկյուն հեռախոսների դիզայնի հարցում մենաշնորհ չունի և «Apple»-ի կողմից սեփականացված նորությունները, փաստացի, այլ ընկերությունների կողմից են մշակված:
«Samsung»-ը վաճառեց 22,7 մլն սմարթֆոն և պլանշետ, որոնցում «Apple»-ի պնդմամբ կիրառվել են իր տեխնոլոգիաները: Մակելհինին հայտարարեց, որ այդ գործողության մաքուր շահույթը կազմել է 8,16 մլդ դոլար:
Այս դատական վարույթում վաղեմի մրցակիցներից «Samsung»-ի համար փորձագետները կանխագուշակել էին պարտություն: «Apple»-ի գլխավոր գրասենյակը ընդամենը 16 կմ է հեռու այն դատարանից, որտեղ տեղի էր ունենում երկու էլեկտրոնային հսկաների բախումը: Երդվյալ ատենակալների մեծ մասը «սիլիկոնային հովտի» ընտրյալներն էին, որտեղ «Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը միշտ վայելել է հարգանք:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)