Վթարի է ենթարկվել Վանաձորի քաղաքապետի թեկնածուի ավտոմեքենան
ԱՐԽԻՎ
Այսօր Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում գիշերը ժամը 03։00-ի սահմաններում վթարի է ենթարկվել Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տիգրան Գրիգորյանի մեքենան։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։
«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ Անդրանիկ Շարմազանյանին, բախվել է տեղում կայանած՝ Տիգրան Գրիգորյանին պատկանող «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենային։ Լոռու ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի որոշմամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Տիգրան Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքել է տեղեկությունն այն մասին, որ դեպքը դիտավորյալ է տեղի ունեցել։ Նա հայտնել է, որ դա պատահականություն էր։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)