Աֆղանական զինծառայողը սպանել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին
ԱՐԽԻՎ
Աֆղանստանում տեղական բանակի զինծառայողի հագուստով մեկը սպանել է ՆԱՏՕ-ի 3 զինծառայողի, հայտնում է BBC Russian-ը։
Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատահարը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավում։ Ինչպես հայտնում է ամերիկյան կողմը, հարձակվողը ծառայել է Աֆղանստանի անվտանգության համակարգում։
Թալիբներն այդ ընթացքում իրենց կողմակիցներին ակտիվորեն հավաքագրում են աֆղանական անվտանգության ուժերում։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչների խոսքով՝ նմանատիպ հարձակումները ՆԱՏՕ-ի դեմ պայքարելու ստրատեգիայի գլխավոր մասն է։
Նշենք, որ այս տարվա ընթացքում աֆղանական ուժերի կողմից սպանվել է ՆԱՏՕ-ի 45 զինծառայող։ Սպնավածների մեծ մասը ծառայել են ամերիկյան բանակում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 8 տարիների համեմատությամբ այս տարի առաջին անգամ Աֆղանստանի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազել է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)