Գերմանիայի օդանավակայանները՝ քաոսային իրավիճակի նախաշեմին
ԱՐԽԻՎ
Գերմանիայի օդանավակայանները հնարավոր քաոսի նախաշեմին են. «Լյուֆտգանզա» միջազգային ավիաընկերության 19 հազար թռիչքային սպասավորներ գործադուլ են հայտարարել, հայտնում է Радио Свобода-ն։
Գործադուլը սկսվել է օգոստոսի 31-ին՝ Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 7-ին։ Առաջին օրը թռիչքային սպասավորները պատրաստվում են գործադուլ անել մինչև ժամը 15-30-ը։
Թռիչքային սպասավորները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և ստիպել ավիաընկերությանը հրաժարվել տարբեր ընկերություններից ժամանակովորապես վարձած, ցածր վարձատրվող թռիչքային սպասավորների աշխատավարձերը յուրացնելուց։
Թռիչքային սպասավորների՝ կառավարիչների հետ պայքարը ընթանում է երեք խոշոր քաղաքների՝ Ֆրանկֆուրտի, Մյունխենի և Բեռլինի օդանավակայաններում։
Չվերթերը կարող են ինչպես հետաձգվել, այնպես էլ անբողջությամբ հանվել չվացուցակներից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)