Բրիտանացին հրաշքով փրկվել է կայծակի հարվածից (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Բրիտանացի վարորդին հաջողվել է հրաշքով փրկվել մահից։ Նա լքել է մեքենան կայծակի հարվածից կոտրված ծառի ընկնելուց վայրկյաններ առաջ, հայտնում է The Daily Mail-ը։
Պատահարը տեղի է ունեցել Արևմտյան Յորքշիում և տեսագրվել է արտաքին տեսախցիկների միջոցով։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես 55-ամյա Բերնարդ Ուիլյամսը հորդառատ անձրևի ժամանակ մոտեցել է տանը և արագ դուրս է նետվել մեքենայից, թափքից վերցրել է սպորտային պայուսակը և անհետացել կադրից։ 4 րոպե անց կայծակը հարվածել է ճանապարհի վրա գտնվող ուռենուն. ծառն ընկել է մեքենայի վրա և այն մասերի բաժանել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)