ՆԳ նախկին նախարարը 4 տարի կանցկացնի ճաղերի ետևում
ԱՐԽԻՎ
Ուկրայինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն, ով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, պատիժը կկրի Չերնիգովի երկրամասի Մենսկի թիվ 91 ուղղիչ գաղութում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Համաձայն քրեական դատավարության օրենսդրության՝ մեղադրական վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր է բոլոր պետական և հասարակական հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար»,-ասվում է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամլո ծառայության հայտարարությունում:
Մենսկի գաղութը Ուկրայինայում միակ ուղղիչ հաստատությունն է, որտեղ իրենց պատիժն են կրում իրավապահ մարմիններում աշխատող դատապարտյալները:
Հիշեցնենք, որ Լուցենկոն դատվել է այս տարվա փետրվարին պաշտոնական դիրքը չարաշահելու և 2008 և 2009թթ. ոստիկանության օրվա տոնակատարությունների ժամանակ հատկացված միջոցները յուրացնելու համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)