Գյումրու քաղաքապետի թիկնազորի անդամը կալանավորվեց
ԱՐԽԻՎ
Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնազորի անդամ՝ 26-ամյա Հարություն Համբարյանը կալանավորվել է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Lurer.com-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։
Հ. Համբարյանի նկատմամբ քրեական հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրվելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով մի, խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)