Քլիվլենդում բացվել է ռոքնռոլի փառքի թանգարան և դահլիճ
ԱՐԽԻՎ
1995 թվականի օգոստոսի 31-ին ամերիկյան Քլիվլենդ քաղաքը հիմանվորեց իր՝ ռոքնռոլի հայրենիք կոչվելու պահանջները՝ բացելով «WMMS» ռադիոն։ Այստեղ է աշխատել DJ Ալան Ֆրիդը (Alan Freed), ով 1950-ականների սկզբին հնարել էր «rock 'n' roll» եզրույթը։
Թանգարանի նմուշները նվիրված են ռոքնռոլի դարաշրջանի հայտնի և ազդեցիկ գործիչներին: Թանգարանի շենքը կառուցվել է Փարիզի Լուվրի պիրամիդաների, Բոստոնի Ջոն Քենեդիի գրադարանի, Բալթիմորի Համաշխարհային առևտրի կենտրոնի և այլ հայտնի շինությունների հեղինակ, ճարտարապետ Բեյ Յումինի նախագծով:
1986թ. կազմխորհրդի առաջին նիստում հայտարարվել է «Փառքի դահլիճ»ի առաջին տասը անդամները. Չակ Բերրի, Ջեյմս Բրաուն, Ռեյ Չարլզ, Ֆետս Դոմինո, Էբերլի եղբայրներ, Ջերրի Լի Լյուիս, Լիտտլ Ռիչարդ, Սեմ Կուկ, Բադդի Խոլլի, և Էլվիս Պրեսլի:
Դահլիճի նոր անդամները հայտարարվում են ամեն տարի: «Դահլիճ մուտք գործելու» արարողության ժամանակ, որպես կանոն, նրանք համերգ են ունենում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)