Մահապարտները հարձակվել են Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի բազայի վրա
ԱՐԽԻՎ
Ութ խաղաղ բնակիչ և չորս աֆղան ոստիկան է զոհվել այսօր թալիբների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել Վարդակ կենտրոնական գավառում գտնվող Սաիդոբադում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի բազայի մոտակայքում։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է` հայտնում է գավառական մարզպետի ներկայացուցիչ Շահիդուլա Շահիդը։ Զոհերի թվում Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի զինծառայողներից չկան` հայտնում են ISAF-ի հրամանատարությունը։
Հարձակումը իրականացրել է երկու մահապարտ ահաբեկիչ։ Առաջինը իրեն պայթեցրել է Սաիդոբադի իշխանական մարմինների ծառայողական շենքի մոտակայքում, երկրորդը՝ ISAF-ի բազայի մոտ ընթացող վառելիքի բեռնատարի վրա։ Նշենք, որ պատասխանատվությունը հարձակման համար իրնեց վրա են վերցրել թալիբները։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)