Հունգարիան ծախվե՞լ է 3 մլրդ-ով
ԱՐԽԻՎ
Հունգար ժողովուրդը պահանջում է կառավարությունից հետ վերադարձնել Սաֆարովին: «Ես սկզբից ասել էի, թե ամաչում եմ, որ հունգար եմ, բայց երբ տեսա հունգար ժողովրդի բողոքի ալիքը, նորից ասում եմ՝ ես հպարտ եմ, որ ես հունգար եմ»,– այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմոնդը։
Բանախոսը նաև նշեց, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները և թերթերը քննադատել են կառավարության այդ որոշումը և կազմակերպել են բողոքի ակցիա։ «Մենք կիսում ենք հայերի վրդովմունքը՟ արտահանձման վերաբերյալ։ Հունգարիան պարտավոր է ներողություն խնդրել հայերից կատարվածի համար»-հայտարարել են ընդդիմադիր կուսակցությունները։
Վաղը Հունգարիայում տեղի է ունենալու բողոքի ցույց, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հազարավոր քաղաքացիներ։
«Հունգարիան հսկայական տնտեսական ճգնաժամի մեջ է, և Ադրբեջանը խոստացել է 3 մլրդ դոլարով Հունգարիայի պարտքը ծածկել: Հունգարիան հիմա մեծ ճգնաժամի մեջ է և ոչ ոք չի օգնում նրան: Ադրբեջանը խոստացել է Հունգարիային, որ Սաֆարովը կշարունակի կրել իր պատիժը, բայց խաբել է: Այդ կերպ Հունգարիան ուզում էր ֆինանսական ճգնաժամից դուրս գալ»- հայտարարեց Բենեդեկ Զիգմոնդը և ավելացրեց.«Հունգարիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից և Ադրբեջանից բացատրություններ պահանջի»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)