Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Հայաստանի գործատուների միությունը դատապարտել է Սաֆարովի հանձնումը

ԱՐԽԻՎ

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունը.

«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) սատարում է ՀՀ նախագահին և դատապարտում է էթնիկական անհանդուրժողականության հիման վրա հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում 2004թ.-ին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարական Հանրապետությունից Ադրբեջանին արտահանձնումը:

Առողջ տրամաբանության հետ ոչ մի կապ չունեցող այդ արարքը հակասում է, ոչ միայն Եվրամիության որդեգրած մարդասիրական գաղափարներին, այլև հանիրավի ծանր հարված է տարբեր պետությունների քաղաքացի հանդիսացող մարդկանց միջև բնականոն միջէթնիկական փոխհարաբերություններ ձևավորելու ընդունված իրավական նորմերին և բարոյական սկզբունքներին:

Փաստորեն, Հունգարական կառավարության թեթև ձեռքով ստեղծվեց մի նախադեպ, երբ այլ երկրում ազգային հողի վրա սպանություն գործած և ցմահ դատապարտված հանցագործին կարելի է արտահանձնել այդ նույն հանցանքի համար նրան հերոս հայտարարած երկիր: Արդյունքում Ադրբեջանը ազատ արձակելով մարդասպանին նրան արժանացրեց ևս մեկ խրախուսական պարգևի՝ լեյտենանտից միանգամից շնորհելով մայորի կոչում:

Սա նշանակում է, որ մեկ ընդհանուր վայրում խաղաղ նպատակներով հավաքված տարբեր ազգեր ու պետություններ ներկայացնող զինվորականները, ինչու ոչ' նաև ուսուցիչները, գիտնականները կամ բիզնեսմենները կարող են կացնահարել միմյանց, իսկ հանցանքի վայրում ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո արտահանձնվել հայրենիքին և այնտեղ ներում ստանալ:

Նկատի ունենալով Եվրոպական ամենատարբեր կառույցների կողմից սոցիալական, կրթական, տնտեսական, գործարար և բազմաթիվ այլ ոլորտներում ընդգրկվածությունը, գործընկեր կառույցների հետ շփումների ակտիվությունը, Եվրամիության ամենատարբեր ծրագրերում երկկողմանի փոխշահավետ մասնակցությունը, ՀԳՀՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ.

1. քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել Ռամիլ Սաֆարովին իր կատարած հանցագործությանը համապատասխան դատավճռի կիրառմանը,

2. չի բացահայտել հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներելու և ազատ արձակելու Հունգարական կողմի հետ իր պայմանավորվածությունների իրական բովանդակությունը, ապա ՀԳՀՄ-ն Եվրամիության և այլ միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին իր մասնակցության հարցը դրական առումով կնայի միայն այն դեպքում, եթե.

ա/ համապատասխան միջազգային կառույցը կտա հստակ գնահատական Հունգարիայի և Ադրբեջանի կողմից մարդասպան հանցագործին արտահանձնելու այս աննախադեպ փաստին,

բ/ եթե միջոցառումը կազմակերպող համապատասխան միջազգային կառույցը ՀԳՀՄ-ին կներկայացնի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից շնորհված ներման վերաբերյալ Ադրբեջանի գործատուների միության պաշտոնական կարծիքը:

գ/ առաջին երկու կետերի լուծման անհնարինության պարագայում ՀԳՀՄ-ն հրավերին դրական կարձագանքի, այն պայմանով, եթե համապատասխան միջոցառմանը Ադրբեջանի գործատուների ներկայացուցիչները չհրավիրվեն:

ՀԳՀՄ-ն կոչ է անում իր բոլոր գործընկեր միջազգային կազմակերպություններին անտարբեր դիրք չընդունել ԵՄ և ՆԱՏՕ անդամ Հունգարիայի և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Ադրբեջանի կողմից իրականացված աննախադեպ, իրավական առումով հեղհեղուկ, իսկ մարդկային առումով անբարոյական արարքի նկատմամբ և ձայն բարձրացնել օրինականությունը վերականգնելու համար: Այդ նպատակի համար ՀԳՀՄ-ն կօգտագործի իր լայն կապերը Գործատուների Միջազգային Կազմակերպության և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության համագործակցության շրջանակում:

Հակառակ պարագայում աշխարհը կունենա չկանխված և շատ վտանգավոր նախադեպ, որտեղ մարդկային կյանքը վտանգվում, իսկ հանցանքը գեներացվում է այլատյացության հողի վրա:

Միաժամանակ ՀԳՀՄ-ն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող գործատուներին համախմբվել և պաշտպանել ՀՀ շահերը՝ խթանելով տնտեսության զարգացումը, բարձրացնելով արտադրողականությունը, նվազեցնելով ստվերը և կոռուպցիան, ինչպես նաև, ամենակարևորը, զարգացնել համագործակցությունը ներքին արտադրողների միջև' միմյանցով ուժեղանալու և առաջընթաց ունենալու համար:

ՀԳՀՄ-ն այս նպատակով պատրաստակամ է տրամադրել անշահախնդիր աջակցություն, անվճար խորհրդատվություն և տեղեկատվություն»:

Հայաստանի գործատուների հանրապետական միություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված