Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները 

Հայաստանի դիվանագիտական ճեղքումը. արաբական աշխարհի, ՌԴ-ի և Իրանի հստակ մեսիջները

Վերլուծական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է դիվանագիտական դաշտում արձանագրած առաջին լուրջ դիվանագիտական հաղթանակի մասին: Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ 


Ո՞րն է այդ արձագանքը և փաստացի մեր՝ դիվանագիտական ճեղքումը: Նախ և առաջ այս իրավիճակում պետք է նշել արաբական աշխարհի չեզոքությունը, ինչի բացակայության դեպքում Հայաստանը բախվելու էր բավական մեծ դիմադրության և դժվարանալու էր մեր աշխատանքը միջազգային հարթակներում: Արաբական աշխարհի չեզոք դիրքորոշման ձևավորման մեջ մեծ է հատկապես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը: Հայտնի է, որ վերջինս բավական մեծ և բարեկամական կապեր ունի արաբական աշխարհի լիդերների հետ, և այդ կապերը պարբերաբար օգտագործում էր ի նպաստ Հայաստանի: Կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ օրերին Սարգսյանի խնդրանքով Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հատուկ չվերթով Հայաստան էր ուղարկել հսկայական հումանիտար օգնություն: Այսօր էլ Սարգսյանին, կարծես թե, հաջողվել է նամակներով, հարցազրույցներով և, իհարկե, անձնական կապերով ապահովել արաբական աշխարհի չեզոքությունը: Իսկ արաբական մամուլը օրինակ՝ հանդես է գալիս միայն հայանպաստ հոդվածներով` հստակ քննադատելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը: 

Երկրորդ կարևոր ձեռքբերումը ՝ ՌԴ ԱԳՆ կոշտ հայտարարությունն էր: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, կարծես, հասկացել և գնահատել է վտանգի այն ծավալը, որը գալիս է տարածաշրջանում ահաբեկչական զինյալ խմբավորումների տեղակայումից: Պաշտոնական Մոսկվան պահանջել է դուրս բերել ահաբեկիչներին ռազմական բախումների տարածքից, հասկանալի է, որ կոչը ուղղված է Ադրբեջանին և Թուրքիային: Այս տեսանկյունից էլ պետք է կարևորենք ՌԴ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ակտիվ աշխատանքը, պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր դեսպանը մշտական կապի մեջ էր ՌԴ պատկան մարմինների և գերատեսչությունների հետ: Նաև դեսպանի աշխատանքի շնորհիվ է, որ ի վերջո ռուսական կողմը ձևակերպեց նման հստակ և ոչ երկիմաստ քաղաքական-դիվանագիտական մեսիջ: 

Եվ երրորդ ճեղքումը , որը մեզ համար անչափ կարևոր է՝ Իրանի ԱԳՆ հայտարարությունն է, որում Իրանը հաստատում է, որ թույլ չի տալու իր սահմանի մոտ ահաբեկչական խմբերի գործունեության ծավալում: Հայաստանի խորհրդարանականները հանդիպել էին ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, Իրանի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի այդ հայկական կողմը, կարծես, մի ապացուցողական լայն բազայի է տիրապետում առ այն, որ իսրայելական զենքը շարունակում է հոսել Ադրբեջան, իսկ Իսրայելական թեման ինչպես գիտենք ՝ Իրանի համար անչափ ցավոտ է: Այս պարագայում հարևան երկիրը որևէ կերպ չեզոքություն չի կարող պահպանել և այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Իրանի ԱԳՆ նման հայտարարությունը: 

Ինչպես տեսնում ենք հայկական կողմին, Հայաստանի պաշտոնյաներին և ԱԳՆ-ին իսկապես հաջողվել է լուրջ հաջողություններ գրանցել դիվանագիտական դաշտում, ինչը անչափ կարևոր է ռազմի դաշտում մեր կրած հաջողությունների համատեքսում և ամրապնդում է դրանք՝ քաղաքական դաշտում… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքում
Ամենադիտված