ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 

Ինչպես Թուրքիան «քաշեց» Ալիևին. Բաքուն ինքն իր թակարդի մեջ է հայտնվել

Վերլուծական

Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԼԻՊ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից: Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: 

Սակայն, միայն հայկական կողմը չէ, որ Թուրքիայի կողմից Արցախ ահաբեկիչներ տեղափոխելու ապացույցներ է ներկայացրել: 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է , որ Թուրքիան Սիրիայում օգտագործել է տարբեր երկրներից ահաբեկիչների, միևնույն մեթոդներն են կիրառվել նաև Լիբիայում՝ այնտեղ օգտագործելով Սիրիայից տարված ահաբեկիչներին։ «Այն, որ նա միևնույն մեթոդներն է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, ապացույցներ չի պահանջում։ Սա շատ հավանական է, քանի որ հենց Թուրքիան է հասցրել այս խնդրին, սկսել է այս հակամարտությունը, Թուրքիան է սատարում այս հակամարտությանը։ Թուրքիան ցանկանում է հասնել ինչ-որ բանի, և նա պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները։ Մենք կարող ենք վստահությամբ ասել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների է օգտագործում Սիրիայից ու այլ երկրներից»,- ասել է Ասադը։ Բաշար Ասադը նաև հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԼՂ հակամարտության սրման միակ նախաձեռնողն է։ «Նա աջակցում է Լիբիայում ահաբեկիչներին, նա է եղել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված հակամարտության գլխավոր սադրիչն ու նախաձեռնողը»,- ասել է Սիրիայի նախագահը։ 

Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR) ՝ Թուրքիան պատրաստում է ավելի քան 400 սիրիացի զինյալների, որոնք Ադրբեջան կուղարկվեն առաջիկա ժամերի և օրերի ընթացքում: Կազմակերպության պաշտոնական կայքէջի տվյալներով՝ առնվազն 119 գրոհային է արդեն զոհվել, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մնացածինը՝ ոչ։ Կազմակերպությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Թուրքիան շարունակում է գրոհայինների հավաքագրման ու Ադրբեջան ուղարկելու ծրագիրը, սակայն դա այլևս այդքան հեշտ չի ընթանում՝ ի տարբերություն Լիբիայի դեպքի, «քանի որ շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան բազմաթիվ պատճառներով 

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր ասել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները մեկնում են ԼՂ հակամարտության գոտի»: Ռուսաստանյան հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Անդրկովկասում նկատվել են արաբական ծագում ունեցող զինյալներ, հիմնականում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ։ Ահաբեկիչները ժամանում են Սիրիայից՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտությանը մասնակցելու նպատակով։ 

Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան. նրանք մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտերին, հարյուրավորներն էլ պատրաստվում են մեկնել: Այս մասին էլ գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում իր երկու աղբյուրները: Այդ աղբյուրների վարկածի համաձայն՝ հուլիսից «սիրիական խռովարար խմբավորումների շրջանում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիան մարտիկներ է հավաքագրում մարտական գործողություններին մասնակցելու համար»: WSJ-ի տեղեկություններով՝ Սիրիայից գրոհայինների տեղափոխումը հակամարտության գոտի սկսվել է սեպտեմբերի կեսերից։ Դրանք «100 հոգուց բաղկացած խմբեր» են: Պարբերականի սիրիական աղբյուրը զինված խմբավորումների հետ կապված նշել է, որ «հարյուրավոր մարդիկ են տեղափոխվել, սակայն տասնյակ մարդիկ արդեն վերադարձել են՝ անհանգստացած մարտերի դաժանությամբ»: 

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: 

Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ: 

Սակայն, ամեն բան չէ, որ այդքան հարթ է: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մարտերի թեժությունից և հրաժարվում են Լեռնային Ղարաբաղ գալ, իսկ նրանց դիակները թաղվում են գաղտնի ու գիշերով, նման տեղեկություններ են հայտնում Telegram ալիքներն ու սիրիական թերթերը։ Անգամ վարձու ահաբեկիչներն են հասկացել, որ Էրդողան-Ալիև տանդեմը պարզապես խաբել է իրենց և դարձրել թնդանոթի միս՝ սեփական աշխարհաքաղաքական ծրագրերը իրագործելու նպատակով: 

Միջազգային հանրությանը ներկայացված ապացույցները ավելի քան բավարար են Թուրքիային և Արդբեջանին ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելու և հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու համար: Արցախում այսօր լուծվում է ողջ տարածաշրջանի անվտանգության հարցը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են
Ամենադիտված