Երկիր մոլորակին երկնաքար է մոտենում
ԱՐԽԻՎ
Սեպտեմբերի 14-ի առավոտյան Երկիր մոլորակի մոտով կանցնի 2012 QG42 երկնաքարը։
Այս պահին աստղագետները փորձում են որոշել երկնային մարմնի ճշգրիտ տեղակայությունը, հաղորդվում է իտալական Ռամանցակո աստղադիտարանի կայքում։ Գիտնականների կարծիքով՝ երկնային մարմնի չափը 200-500 մետր է։ Երկնաքարը Երկրի համար վտանգավոր մարմինների շարքին է պատկանում. այս շարքին են դասվում 100 մետրից ավելի մեծ երկնային մարմինները, որոնք երկրագնդին են մոտենում 0.05 աստղաբանական միավորից ոչ պակաս։
Գիտնականները նշում են, որ 2039 թվականի սեպտեմբերի 15-ին երկնաքարը կրկին կանցնի Երկրի մոտով, ավելի մոտ տարածության վրա։
Հիշեցնենք, որ վերջերս ռուս գիտնականները հայտարարել են, որ Երկիր մոլորակին մոտ ժամանակներս երկնաքարերի կողմից վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան