Ջոն Բեյրդ. «Ւրանի վարչակարգը՝ գլոբալ խաղաղության ապակայունացման մեծագույն սպառնալիք»
ԱՐԽԻՎ
Կանադան կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի իսլամական հանրապետության հետ։ Արդեն փակվել է Կանադայի դեսպանատունն Իրանում, իրանցի դիվանագետներն առաջիկա օրերին կլքեն Օտտավան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում տալով Կանադայի արտաքին գործոց նախարար Ջոն Բեյրդի հայտարարությանը։
«Դիվանագիտական հարաբերությունները Կանադայի և Իրանի միջև կասեցվել են։ Կանադայի բոլոր ներկայացուցիչներն արդեն լքել են Իրանը։ Հինգ օրվա ընթացքում՝ Իրանցի դիվանագետները կվերադառնան Թեհրան։ Մեր դիրքորշումն իրանական վարչակարգի առնչությամբ հայտնի է։ Մենք դիտարկում ենք այն, որպես գլոբալ խաղաղության ապակայունացման մեծագույն սպառնալիք», - նշել է նախարարը իր տարածած գրավոր հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)