«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ 

«Հող հանձնելուց» մինչև «4 միլիարդ». թավշյա միֆերի կծիկը քանդվում է

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական գործունեությունը կառուցված էր գործող իշխանություններին այս կամ այն հանցանքի մեջ մեղադրելու, բացահայտումներ անելու վրա: Սակայն, ուշագրավ է, որ ժամանակին իր իսկ կողմից հնչեցրած բազմաթիվ, սակայն լուրջ մեղադրանքներ վարչապետ դառնալուց հետո մոռացվեցին: Ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց անապացույց մեղադրանքներ շռայլելու իր արատավոր պրակտիկան` առաջ քաշելով միֆեր այսպես կոչված` նախկինների մասին և շուրջ 2.5 տարի իշխանությունը պահպանելով հենց այդ միֆերի շնորհիվ: Սակայն, միֆերը ունեն քանդվելու հատկություն, մի բան, ինչին ականատես ենք լինում այս օրերին: 

Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցի կարգավորման բանակցությունները, իր իսկ խոսքերով, սկսեց իր կետից, իր օրակարգով՝ պնդելով, որ նախկինների միակ օրակարգը և կետը Արցախը ծախելն էր: Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին հայտարարում է, որ որևէ գնով (իսկ Ալիևը առաջարկում էր 5 միլիարդ դոլար) պատրաստ չէ զիջել այն հողը, վրի վրա մեր 5000 հայորդու արյուն է թափվել: Ավելին՝ նա առաջարկում էր Ալիևին տալ 6 միլիարդ, որպեսզի վերջինս հրաժարվի այդ տարածքներից: Փաշինյանի միֆը, որ նախկինները բանակցում էին Արցախը վաճառելու շուրջ, հօդս ցնդեց: 

Ի դեպ՝ Սերժ Սարգսյանի մասով մեղադրանքները այսքանով չէին ավարտվում: Թե ընդդիմադիր, թե վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: 2018-ից հետո մոռացվեցին ինչպես խաղատներում պարտված միլիոնները, այնպես էլ պետականությունը մսխելու հանգամանքը: 

Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը փայ է մտնում ՀՀ-ում գրեթե բոլոր բիզնեսներին, նույնպես չապացուցվեց: 

Մինչ սեպտեմբերյան պատերազմ հօդս էր ցնդել ևս մեկ միֆ՝ Ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու մասին միֆը: Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովը այդպես էլ չգտավ գեթ մեկ ապացույց, որը կհաստատեր Փաշինյանի կողմից հեղափոխությունից հետո դաշտ նետված թեզը:

 Փաշինյանը չի կարողացել մինչ օրս ապացուցել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ ունեցվածքի առկայության հանգամանքը: Նույն Քոչարյանին Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ մեղադրել է իր նախագահության տարիներին Մեղրին հանձնելու ցանկության մեջ, հայտարարել է, որ իր ձեռքի տակ կան ապացույցներ, սակայն մինչ օրս այդ ապացույցները այդպես էլ չեն ներկայացվել հանրությանը: 

Փաշինյանը մեկ տարի առաջ հայտարարում էր, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան օտար գործակալներ, որոնք համագործակցում են այսպես կոչված` նախկինների հետ: Այս հայտարարության ապացույցները նույնպես չեն ներկայացվել: 

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին Փաշինյանը մեղադրել էր գրագողության մեջ. «Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը՝ ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են՝ դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն ա: Ես ասում եմ՝ իհարկե լավ ատենախոսություն ա, ուղղակի պետք ա պարզել՝ ո՞վ ա գրել էդ ատենախոսությունը, պրոբլեմը հենց սրա մեջ ա»: Այդ մեղադրանքը մինչ օրս որևէ կերպ չի հիմնավորվել: 

Փաշինյանը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ, նա նաև բազմիցս հայտարարել էր, որ Սարգսյանը օֆշորներում է թաքցնում բյուջեից գողացված գումարները: Ինչպես գիտենք, հեղափոխությունից հետո այս մեղադրանքների հետքերով նույնպես պատկան մարմինները որևէ քննչական գործություն չեն ձեռնարկել:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտարարում և մեղադրում էր Սերժ Սարգսյանի կամակատարը լինելու մեջ: «Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխի՞ք չէ, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Դուք օրենքով չեք առաջնորդվում, պարո՛ն գլխավոր դատախազ, Բաղրամյան 26-ից եք հրահանգներ ստանում, թե ի՛նչ անեք, ո՛ւմ բռնեք, ո՛ւմ ազատեք»,- նշեց Փաշինյանը: Արթուր Դավթյանին Փաշինյանը մեղադրել էր նաև Հաց Բերողի մահվան մեջ: Այսօր գլխավոր դատախազը իրականացնում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: 

«ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ և հետագայում իր երկու ասուլիսներում Փաշինյանը հայտարարում էր, որ նախկին իշխանությունների օրոք սպառազինույան վաճառքի հարցում 40 միլիոն դոլարի չարաշահում են թույլ տվել: «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են՝ զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է՝ ընդամենը մետաղի ջարդոն։ 42 միլիոն դոլար են տվել էդ մարդիկ։ Էդ զենքը ոչ մի բանի պիտանի չի՝ դա զենք էլ չի, դա անհասկանալի... Հիմա քրեական գործ է հարուցված՝ թող Սերժ Սարգսյանը գա սրա պատասխա՛նը տա», - ասել էր Փաշինյանը։  Հասարակությունը դեռ սպասում է Փաշինյանի մատնանշած բացահայտումներին:

Կոռուպցիոն գործեր բացահայտելու եւ նախկին թալանչի համակարգը ծնկի բերելու խոստումը Փաշինյանը նույնպես չի կատարել: Հեղափոխության օրերին նա հայտարարում էր, որ նախկին իշխանությունները ապօրինաբար Հայաստանից դուրս են բերել 8 միլիարդ դորալ: 2.5 տարվա ընթացքում կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունքում բյուջե է վերադարձվել 143 միլիոն դոլար,որն էլ գնացել է Իմ քայլականների պարգևատրումներին: 2083 կոռուպցիոն դեպքերից՝ 1399-ն են դարձել քրեական գործեր, որոնցից ընդամենը 52-ով է առկա մեղադրական դատավճիռ։ Թե ուր է արտահոսած 8 միլիարդի կապիտալը՝ այդպես էլ անհայտ է: 

Նախորդ տարի սեպտեմբերի 16-ին Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին պատմեց, որ Մինասյանը բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է, որոնք գրանցված են եղել մի կնոջ անունով, որի անունը որևէ մեկին ոչինչ չի ասում։ «Ինչո՞վ է ֆինանսավորել լրատվամիջոցները»,- հարցադրում արեց Փաշինյանը և շարունակեց շարքը՝ հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, գովազդային դաշտից, լրատվական դաշտից սկսած։։ «Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում` պետական լծակների կիրառմամբ, և մենք մինչև այսօր չենք ունեցել բավարար իրավական հիմքեր այդ սեփականությունը հետ բերելու համար»,- ասել էր վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Միքայել Մինասյանը Լոռու մարզում ռազմավարական նշանակության օբյեկտ է սեփականաշնորհել, և քրեական գործ է հարուցվել, սակայն ձեռնպահ մնաց օբյեկտի վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց՝ ընթացակարգերը չխախտելու նպատակով։ Քանի որ այդ պահից ի վեր այս հարցը որևէ կերպ այլևս չի բարձրաձայնվել, իրավապահներն էլ չեն հայտնել մանրամասներ, կարող ենք ենթադրել, որ այս հայտարարությունն էլ տեղավորվում է միֆերի շարքում: 

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը անչափ շռայլ է եղել այս 2.5 տարիների ընթացքում՝ հատկապես չփաստարկված և ոչնչով չապացուցված մեղադրանքներ հնչեցնելու առումով: Եթե Փաշինյանը ուներ իր հայտարարությունների ապացույցները, ապա ի՞նչն էր խանգարում իրեն հրապարակել դրանք, ինչպես ասում են` մեխն էլ իր ձեռքում, մուրճն էլ: Փաշինյանի հայտարարությունների հերքումները մեկը մյուսի հետևից փաստարկված ներկայացվում են հանրությանը, իսկ վարչապետի ապացույցները չկան ու չկան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով
Ամենադիտված