Սերգեյ Բեզրուկովը 12 տարի սպասել է հրաշքի
ԱՐԽԻՎ
«Բրիգադա» բազմասերիանոց ֆիլմի գլխավոր դերակատար Սերգեյ Բեզրուկովը 12 տարի սպասելուց հետո վերջապես հայր է դառնալու:
Կինը՝ Իրինա Բեզրուկովան, բազմիցս խոստովանել է, որ երազում է երեխա պարգևել իր ամուսնուն:Այս մասին գրում է lifeshowbiz.ru-ն:
Նրանց երկարամյա ամուսնական կյանքի ընթացքում շատ խոսակցություններ շրջանառվեցին այս զույգի երեխա չունենալու փաստի շուևջ:
Բեզրուկովներն իրենք խոստովանել էին, որ միայն հրաշքի հույս ունեն: Եվ ահա, հրաշքը տեղի ունեցավ. Իրինան, ով գրեթե հիսուն տարեկան է արդեն, վերջապես մայրանալու է: Մի քանի ամսից լույս աշխարհ կգա նրանց այդքան երկար սպասված առաջնեկը:
Նշենք, որ Իրինան արդեն ունի մայրական փորձ: Իր առաջին ամուսնուց նա մի որդի ունի, ով այժմ ապրում է մոր հետ միասին, սակայն Սերգեյին որպես հայր չի ընդունում: Նրանք ուղղակի լավ ընկերներ են:
Ի տարբերություն կնոջ՝ Սերգեյն իր կյանքի 38 տարիների ընթացքում առաջին անգամ է հայր դառնալու:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)