Ահազանգ ընտրատեղամասերից
ԱՐԽԻՎ
Այսօր առավոտվանից Գյումրու քաղաքացիները ահազանգներ են հնչեցնում անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին։ Քիչ առաջ Lurer.com-ի լրագրողը հայտնեց, որ թերությունը վերացված է։
Նաև հայտնեց, որ Գյումրի 34/65 և 34/63 ընտրատեղամասերի մոտ որոշ երիտասարդներ կանգնեցնում են քաղաքացիներին և հարցնում թե ո՞ւմ են ընտրելու, ուղեկցում և համոզում, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն։
Հիշեցնենք, որ այսօր ինչպես Գյումրիում այնպես էլ Հանրապետության մոտ 500 համայնքներում քաղաքապետի և ավագանու ընտրություններ են:
Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն են ՝ ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանը, անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը, Սպարտակ Պետրոսյանը և ՀՅԴ-ական ինքնաառաջադրված Հովսեփ Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)