Արթիկում հաղթել է ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը
ԱՐԽԻՎ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ըստ նախնական արդյունքների համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական ինքնառաջադրված Արսեն Աբրահամյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից: Քաղաքապետ ընտրված Արսեն Աբրահամյանի օգտին քվեարկել է 5.732 ընտրող: Խաչատուր Վարագյանի օգտին, ով ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբայրն է, քվեարկել է 3.249 ընտրող:
Արթիկ քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 15.107 մարդ, սակայն գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների կազմել է 9.298: Անվավեր քվեաթերթիկների թիվը 287-ն է:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)