ԱՄԷ-ն սպառնում է Իրանին
ԱՐԽԻՎ
ԱՄԷ ոստկանության ղեկավարը՝ Դուբայի Դախիմ Թամիմը սպառնացել է հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, եթե ԱՄԷ-ի տարածքում սկսեն գործել այն ահաբեկչական խմբավորումները, որոնք հովանավորվում են իրանական հատուկ ծառայություների կողմից. այս մասին հաղորդում է իսրայելական «haaretz»-ը։
«Պարսից ծոցի արաբական երկները չեն հանդուրժի Իրանի կողմից հնչող սպառնալիքները»- հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան։ Թամիմը նշել է նաև, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը «հավաստի աղբյուրներից» պարզել է, որ իրանական հատուկ գործակալությունները փորձում են Էմիրություններում ստեղծել լրտեսական և ահաբեկչական խմբավորումներ։
Թե կոնկրետ որ իրանական ռազմական օբյեկտներին և ռազմական միջոցներին կհասցվի հարվածը, ԱՄԷ ոստիկանությունը չի հստակեցնում։ Դիտորդները նշում են, որ Թամիմի հայտարարությունն արվել է Իրանի և ԱՄԷ-ի հարաբերությունների սրացման ֆոնին, որը մեծապես կապված է այս երկու տերությունների միջև տարածքային խնդիրների հետ. խոսքը վերաբերում է Պարսից ծոցում գտնվող անմարդաբնակ կղզիներին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)