Սերժ Սարգսյանը ինձ մրցակից չէ. Նախագահի թեկնածու
ԱՐԽԻՎ
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը առաջադրվելու է նախագահական ընտրություններում։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Իմ գերագույն խնդիրը գաղափարական լուսավորչության առաքելությունն է։ Ինչ մնում է՝ ում հետ կարող եմ արժանի մարաթոն մտնել, կարծում եմ՝ ոչ գործող նախագահի, այլ՝ հավակնորդների շրջանակում»-ասաց մարքսիստը։
Դավիթ Հակոբյանի խոսքով՝ գաղափարական պատրաստվածության առումով իրեն հավասարը չկա, որ կարողանա իր հետ մեկնել դեբատի։
Lurer.com-ի այն դիտարկմանը, թե թեկնածուն, փաստորեն, հաղթանակը տեսնում է միայն գաղափարական առումով, Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Հուլիոս Կեսարը մրցակցության մասին հոյակապ խոսք ունի, ասում է՝ յուրայիների նկատմամբ հաղթանակ չեն տանում, յուրայինների նկատմամբ առավելության են հասնում»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)