Լիբիայում սպանվել է Ամերիկայի դեսպանը
ԱՐԽԻՎ
Լիբիայում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի արդյունքում երեկ երեկոյան լիբիական Բենգազի քաղաքում Ամերիկայի հյուպատոսարանի վրա կատարած հարձակման հետևանքով սպանվել է Ամերիկայի դեսպանը։ Դեռ երեկ հաղորդվում էր, որ զինված մահմեդականները այրել էին հյուպատոսարանի շենքը։
Հիշեցնենք, որ լիբիական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով ՝ հարձակումը կազմակերպել են իսլամականները, որոնք բողոքում էին ամերիկյան հեռուստաընկերության կողմից սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրման դեմ, որը նրանց պնդմամբ վարկաբեկում է Մուհամմեդ մարգարեին։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ դեսպանը սպանվել է հրթիռային հարվածի հետևանքով սեպտեմբերի 12-ի լույս առավոտի գիշերը։ Սպանվել են նաև հյուպատոսարանի երեք այլ աշխատակիցներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)