Ավտովթարի են ենթարկվել ԶՈՒ զինծառայողներ
ԱՐԽԻՎ
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.: Վերջինս չի տուժել:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)