ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է 

Քոչարյանը դրեց Մոսկվայի հետ «պասերով խաղի» սկիզբը

Վերլուծական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցներին և թեև հրապարակվել է հարցազրույցի միայն առաջին մասը, կարող ենք առանձնացնել Քոչարյանի հիմնական և կարևորագույն մեսիջները:

Նախ և առաջ երկրորդ նախագահը վերահաստատեց իր մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այդպիսիք անցկացվեն: Մյուս կողմից նա նշեց, որ սեփական քաղաքական ուժ չի հիմնելու, այլ հենվելու է դաշտում արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքական ուժերի աջակցության վրա: Հասկանալի է, որ երկար ժամանակ բացակայելով ակտիվ քաղաքականությունից` Քոչարյանի համար անգամ իր ռեսուրսներով հանդերձ բավական դժվար կլինի կարճ ժամանակում հավաքել թիմ, սակայն, առանց քաղաքական հենարանի` երկրորդ նախագահը, վստահաբար, չի մնա: Բանն այն է, որ ընդդիմադիր 17+-ի մաս կազմող քաղաքական ուժերի մեջ մեծ թիվ են կազմում այն ուժերը, որոնք բավական լոյալ են երկրորդ նախագահի հանդեպ և, անշուշտ, չեն հրաժարվի վերջինիս հետ համագործակցելուց: Ըստ էության, Քոչարյանը խաղադրույք է անում ընդդիմադիր դաշտում արդեն իսկ գործող պրո-ռուսական քաղաքական ուժերի՝ իր շուրջ լայն մոբիլիզացիայի վրա:

Ուշագրավ էր նաև երկրորդ նախագահի պատասխանը, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին, եթե ինքը գա իշխանության: Ըստ էության, նշելով, որ վրեժխնդրությունը թույլ մարդկանց բնորոշ գիծ է ՝ Քոչարյանը որոշակի երաշխիքներ է տալիս գործող իշխանություններին, առ այն, որ իր՝ իշխանության գալու դեպքում նրանց հանդեպ վենդետա չի լինելու:

Ոչ պակաս կարևոր էին երկրորդ նախագահի մեսիջները ուղղված ռազմավարական դաշնակից ՌԴ-ին, պատահական չէր նաև այն, որ ծավալուն հարցազրույցը կազմակերպվել էր հենց ռուսական մեդիայի համար: Քոչարյանի խոսքերով՝ Հայաստանը որպես ՌԴ դաշնակից պարտվեց թուրք-ադրբեջանական տանդեմին, որի ազդեցությունը տարածաշրջանում գնալով մեծանում է: Մյուս կողմից էլ, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտությունը կասկածներ է առաջացնում և ստեղծում տպավորություն, որ այն պայմանավորված էր: Ստացվում է, որ պայմանավորվածության մաս կազմող Հայաստանի իշխանությունների նպատակը այս առումով համընկնում է թուրք-ադրբեջանական, նաև Արևմուտքի նպատակներին, այն է՝ դուրս մղել ՌԴ-ն տարածաշրջանից և այդ ծրագրից կողմերը այսօր չեն հրաժարվել: Քոչարյանը մեսիջ է անում ռուսական կողմին, որ տվյալ պլանները խոչընդոտել լավագույնս կարող է հենց ինքը, հակառակ դեպքում, ինչպես նշեց երկրորդ նախագահը, թուրք-ադրբեջանական և սորոսական ուժերի ակտիվացումը, դրանց մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լրջագույն սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:

Հաջորդ կարևոր մեսիջը վերաբերվում էր անվտանգային համակարգի կտրուկ ռևերսին, որին, կարծես թե, պատրաստվում են գնալ ՀՀ իշխանությունները: ՌԴ-ի հետ միասնական անվտանգային համակարգից հրաժարումը, ըստ Քոչարյանի, հղի է լրջագուն ռիսկերով, այդ թվում՝ նոր պատերազմով: Ինչպես հասկանում ենք՝ երկրորդ նախագահը ՀՀ և Արցախի անվտանգությունը կապում է միայն ՌԴ-ի հետ համագործակցության նոր և ավելի խորը ֆորմատների ստեղծման հետ, ինչը անհնար է գործող իշխանությունների մնալու դեպքում: Իզուր չէ, որ Քոչարյանը հիշատակեց նաև, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու բանակը վերակառուցելու համար՝ 3 միլիարդ դոլար, հասկանալի է, որ նման նյութական և տեխնիկական աջակցություն Հայաստանին կարող է տրամադրել միայն ռուսական կողմը, ինչը նույնպես տեղի չի ունենա, եթե Փաշինյանի իշխանությունը չհեռանա:

Կարող են փաստել, որ այս հարցազրույցով Քոչարյանը սկիզբ է դնում Մոսկվայի հետ այսպես ասած՝  «պասերով խաղին» և Կրեմլի արձագանքը հարցազրույցից հետո չուշացավ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Քոչարյանը ՌԴ բարեկամ քաղաքական գործիչ է, ով մշտապես առաջնորդվել է Հայաստանի շահերի պաշտպանությամբ: Ընդհանրապես, ռուսական մեդիայի նման ուշադրությունը Քոչարյանի ասուլիսի հանդեպ վկայում է երկու բանի մասին՝ քաղաքական գործընթացների հանգուցալուծումը Հայաստանում մոտ է, և երկրորդը՝ ռուսական իսթեբլիշմենթը շարունակում է աջակցել Ռոբերտ Քոչարյանին: Հարցազրույցի երկրորդ մասը, ինչպես ակնկալվում է, հանրության դատին կներկայացվի վաղը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը
Ամենադիտված