Փոխե՞լ, թե՞ չփոխել ՀՀ վարչապետին. հարցումներ (տեսանյութ)
Հարցումներ
Այսօր Lurer.com-ի ուշադրության կենտրոնում էին վերջին շրջանում ՀՀ կառավարության ղեկավարի նկատմամբ ձևավորված դժգոհությունները:
Հարցումների ընթացքում քաղաքացիներին տրվեց երեք հարց.
1.Ինչպե՞ս են գնահատում Կառավարության, մասնավորապես՝ վարչապետի վարած քաղաքականությունը:
2.Տեղյա՞կ են արդյոք վերջին շրջանում վարչապետի նկատմամբ ձևավորված դժգոհություններից:
3. Արդյոք պե՞տք է փոխվի վարչապետը. այդ փոփոխությամբ դրական արդյունք կլինի՞, թե՞ ոչ:
Հարցված քաղաքացիների մի մասը կողմ արտահայտվեց Կառավարության ղեկավարի փոփոխությանը: Մի մասը նկատեց, որ անձի փոփոխությամբ էական ոչինչ չի փոխվի. հարկավոր է ողջ համակարգը փոխել: Որոշներն էլ գոհ էին Կառավարության վարած քաղաքականությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեցին` Նելլի Ավետիսյանը
Հրաչ Պողոսյանը


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան