Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակվել են թալիբները. խոստովանություն
ԱՐԽԻՎ
«Թալիբան» ծայրահեղական շարժման ղեկավարներն իրենց վրա են վերցրել Աֆղանստանի Հիլմենդ նահանգում ISAF ռազմաբազայի վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը՝ անվանելով այդ հարձակումը վրեժխնդրություն հակաիսլամական ֆիլմի համար. հայտարարել է BBC-ն:
Շաբաթ օրվա գիշերը Աֆղանստանում հարձակման էր ենթարկվել «Քեմփ Բեսթիոն» ամերիկյան ռազմաբազան, որտեղ ծառայում էին նաև դանիական, էստոնական և աֆղանական զինծառայողներ: Այս պահին այնտեղ է գտնվում նաև բրիտանական արքայական ժառանգ արքայազն Հարրին: Ավելի վաղ շարժման ներկայացուցիչները հայտնել էին AFP գործակալությանը, որ պատրաստվում են սպանել արքայազն Հարրիին:
Իրադարձությունների արդյունքում, սակայն, գահաժառանգը չի տուժել: Կրակահերթի հետևանքով զոհվել է երկու ամերիկացի հետևակային զինվոր, ևս հինգը վիրավորվել են:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)