Չեչնիայի նախագահը պաշտպանում է դեսպանատների վրա գրոհող մահմեդականներին
ԱՐԽԻՎ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն իր համերաշխությունն է հայտնել արաբական երկրներում հակաիսլամական ֆիլմի դեմ բռնկված ցույցերի վերաբերյալ:
«Ռուսաստանի մահմեդականները, առավել քան որևէ մեկը, վրդովված են ֆիլմի նկարահանողների դեմ, որոնք անարգել են ամբողջ աշխարհի մահմեդականների կրոնական զգացմունքները:
Մենք, անշուշտ, պաշտպանում ենք ցուցարարներին և կիսում նրանց վրդովմունքը»,- ասել է Կադիրովը, սակայն նաև ընդգծել, որ ինքը դեմ է արնահեղություններին և ծայրահեղ արարքներին. հաղորդում է РБК-ն:
Ֆիլմի հեղինակներին անվանելով «սատանաներ»՝ Կադիրովը միաժամանակ վստահ է, որ այն ստեղծողները նպատակ են հետապնդում դիտավորյալ առաջ բերել զանգվածային արնահեղություններ և խառնաշփոթություն տարածել. «Հենց նրանք են պատասխանատու Լիբիայում դեսպանի և նրա աշխատակիցների, ինչպես նաև՝ բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան մեջ»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)