Աֆղանստանում ցուցարարներն այրում են մեքենաներ՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային»
ԱՐԽԻՎ
Հազարավոր աֆղանցիներ այսօր դուրս են եկել Քաբուլի կենտրոնական փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ-ում նկարահանված, Մուհամմեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմի վերաբերյալ։ Ճանապարհներին ընկած են անվադողեր, գրեթե չեն դադարում օդում հնչող կրակոցները։ Ըստ ականատեսների՝ ցուցարարները վանկարկում են «Մա՛հ Ամերիկային» և հրկիզում ճանապարհին կանգնեցված ավտոմեքենաները։ Խանութների մեծ մասը փակ է: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Աֆղանական ոստիկանությունը զրահապատ մեքենաներով կենտրոնացել է ցույցերի անցկացման շրջաններում։ Անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել մայրաքաղաքի ծայրամասում՝ ՆԱՏՕ-ի ռազմակայանների մոտակայքում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նշենք, որ հակաամերիկյան բողոքի ցույցերը անց են կացվում աշխարհի տարբեր երկրներում նախորդ շաբաթվա սկզբից։ Երեքշաբթի օրը Բենգազիում (Լիբիա) սպանվել էր ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և դեսպանատան մի քանի աշխատակից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)