Պակիստանում գնացքներ են բախվել. կան զոհեր
ԱՐԽԻՎ
Նախնական հաշվարկներով՝ երկու մարդ մահացել է, իսկ ավելի քան100 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Պակիստանում երկու գնացքների բախման արդյունքում. հաղորդում է IANS գործակալությունը։
Ինչպես հաղորդում է РИА Новости–ն, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան Բին Կասիմ քաղաքում։ Արագընթաց գնացքը՝ «Շալիմար էքսպրես»-ը ամբողջ թափով բախվել է «Միլատ էքսպրես» գնացքին, որը ճանապարհին կանգնել էր տեխնիկական խնդիրների պատճառով։ Երկու գնացքներն էլ բախումից հետո դուրս են եկել ռելսերից։
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին