Le Soir. 24 ժամում ավելի քան 2 միլիոն IPhone 5-ի պատվեր է ստացվել
ԱՐԽԻՎ
Նախորդ ուրբաթ օրվանից որոշ պետություններում մատչելի էր IPhone 5-ը նախապես պատվիրելու ծառայությունը, ինչի արդյունքում միայն 24 ժամում շուրջ երկու միլիոն IPhone 5-ի նախնական պատվեր է ստացվել։ Այս մասին հայտնել է Apple ընկերությունն իր համապատասխան զեկույցում, որը մամուլին էր տրամադրվել երկուշաբթի օրը։
Պահանջարկը գերազանցել է առաջարկը, բայց Apple-ը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 21-ը բոլոր պատվիրատուներին կմատակարարի իրենց պատվերները։ Նոր պատվերներ սպասվում են հոկտեմբեր ամսի ընթացքում։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ից նոր IPhone 5-ը մատչելի կլինի ևս 22 երկրում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)