Բանգլադեշում արգելափակել են YouTube ծառայությունը
ԱՐԽԻՎ
YouTube ծառայությունը Բանգլադեշի հանրապետությունում արգելափակվել է երկուշաբթի օրվանից սկսած։ Այդ մասին այսօր հայտարարել է պետական հեռուստակոմունիկացիայի ընկերության տնօրենը։
«Կառավարությունն այդ որոշումը կայացրել է, որպեսզի մարդիկ չկարողանան դիտել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը պատճառ է հանդիսացել իսլամական աշխարհում զանգվածայիյն բողոքի համար». նրա խոսքերը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ երկրի ղեկավարությունը նամակ էր ուղղարկել Google ընկերությանը, հենց որին էլ պատկանում է YouTube կայքը` պահանջելով արգելափակել այդ ֆիլմի դիտումը, ինչպես դա արվել էր Եգիպտոսում, Լիբիայում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)