Երևանում շարունակվում են հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները
ԱՐԽԻՎ
Մայրաքաղաքում մաքրություն ապահովելու, ինչպես նաև պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների ու հայտարարությունների տարածման անընդունելի ձևերից խուսափելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բանուկ հատվածներում շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծելով, որ նման ցուցատախտակների տեղադրումը ծառայում է իր նպատակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավելացնել դրանց քանակը. «Բոլոր վարչական շրջաններում ուսումնասիրե՛ք տարածքները և առանձնացրե՛ք այն վայրերը, որտեղ հնարավոր է տեղադրել նման ցուցատախտակներ և սեղմ ժամկետներում իրականացրե՛ք այդ աշխատանքները»,- նշել է քաղաքապետը՝ հանձնարարելով նաև շարունակել բազմաբնակարան շենքերի պատերից, հենասյուներից ու հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերից հայտարարությունների և այլ պաստառների մաքրման աշխատանքները:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապամոնտաժվում են նաև խորհրդային տարիներից մնացած ոչ արդիական ու ոչ պիտանի գովազդները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)