Ամերիկացին խնդրել է հետաձգել իր մահապատիժը ճարպակալման պատճառով:
ԱՐԽԻՎ
Մահվան դատապարտված ԱՄՆ քաղաքացին խնդրել է հետաձգել իր մահապատիժը, քանի որ տառապում է ճարպակալումով, հայտնում է AFP:
53-ամյա Ռոնալդ Փոսթը կշռում է 217 կգ: Նա սպասում է իր մահապատժին Օհայո նահանգի բանտերից մեկում, ուր մահն իրականացվում է պենտոբարբիտալի հեղուկի ներարկման միջոցով:
Փոսթի կարծիքով իր ավելորդ քաշի պատճառով բժիշկները կարող են դժվարություններ ունենալ ներերակային ներարկում կատարելու ժամանակ, ինչը կհանգեցնի տառապալից և դանդաղ մահվան:
Փոսթի փաստաբանը նույնպես նշել է, որ մահապատժի համար նախատեսված պատգարակը չի դիմանա պարզապես նրա ծանրությանը:
Ռոնալդ Փոսթը դատապարտվել է ծայրահեղ այդ պատժին 30 տ առաջ հյուրանոցի աշխատակցին սպանելու համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)