«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի սցենարն ամբողջովին փոխվել է
ԱՐԽԻՎ
Դերասանուհի Աննա Գուրջին, ով նկարահանվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում, հայտարարել է, որ սկզբում ֆիլմի սցենարը բացարձակապես այլ է եղել. գրում է Комсомольская Правда-ն։
«Ես պատկերացում չունեի, որ Ջորջը Մուհամմեդ կդառնա… Ինձ ասել էին, որ ես պիտի կատարեի Հիլարի անունով աղջկա դերը, որը ֆիլմի հերոս Ջորջի հարսնացուն է։ Ֆիլմը երկնաքարի մասին էր, որն ընկնում է հին Միջին Արևելքում։ Ըստ սցենարի՝ այնտեղ ապրում են հինավուրց ցեղեր, որոնք սրբացնում են երկնաքարը և պայքարում նրա համար»։
Ֆիլմը նկարահանողները հավատացրել են դերասանուհուն, որ այնտեղ բազմաթիվ հատուկ էֆեկտներ են գործածվելու, այդ պատճառով էլ ֆիլմը նկարահանվել է կանաչ էկրանի ֆոնի ներքո։
«Ես օրեկան 75 դոլար էի ստանում, իսկ Ջորջի հետ բոլոր հատվածները կանաչ էկրանի ֆոնի ներքո են նկարահանվել։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ ամեն ինչ կարող էր այդչափ աղավաղվել»,-ասել է դերասանուհին՝ Daily Mailին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)