Չինաստանը պահանջում է Ճապոնիայից դադարեցնել Ռյուկյու կղզիների օկուպացիան
ԱՐԽԻՎ
Ճապոնիան անհապաղ պետք է «դադարեցնի Ռյուկյու կղզիների օկուպացիան և ինքնիշխանություն շնորհի դրանց»,-նշվում է Չինաստանի քաղաքականության ինստիտուտի ազգային անվտանգության ոչ կառավարական խորհրդի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն։
Ռյուկյուն Արևելաչինական ծովում կղզիների խումբ է, որը պատկանում է Ճապոնիային։ Կղզիախումբը ձգվում է Կյուսուից մինչև Թայվան և ունի 1.2 հազար կիլոմետր երկարություն։
«Դյաօյուդաոն Ռյուկյու կզղեխմբի մի մասն է, որը չի պատկանում Ճապոնիային։ Ճապոնիայի կողմից այդ կղզիների զավթումը ոչ մի իրավաբանական հիմք չունի, և դա բացարձակապես անօրինական է։ Ճապոնիան պետք է անվերապահորեն կատարի Կահիրեի և Պոտսդամի հռչակագրերի և միջազգային օրենքների պայմանները, անհապաղ դադարեցնի զինված օկուպացիան և գաղութային վարչակարգը Ռյուկյուում»,-ասվում է չինական գիտական հաստատության հայտարարության կետերից մեկում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին