ԲՀԿ-ում գրաքննություն չի իրականացվում
ԱՐԽԻՎ
Ըստ մամուլի հրապարակումների՝ այս օրերին ԲՀԿ-ում խիստ գրաքննության են ենթարկվում ԲՀԿ-ականների ելույթները, և որոշ մարդիկ են միայն արտոնված ԲՀԿ անունից ելույթ ունենալ կամ հերքումներով հանդես գալ։ Ըստ նույն աղբյուրի`այդ գործընթացը ղեկավարում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Lurer.com-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց այս ինֆորմացիան և համարեց պարզապես ծիծաղելի։
«Ես ԲՀԿ-ական եմ, և որևէ մեկը իմ հրապարակային գործունեությունը գրաքննության չի ենթարկել։ Դա ծիծաղելի է։ Հրապարակային գործունեություն իրականացնող ԲՀԿ-ական ներկայացուցիչները, վստահ եմ, ունեն բավարար աստիճանի ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի կարողանան մատուցել իրենց մտքերը»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)