ԿԳՆ-ն պայքարում է կաշառակերության դեմ
ԱՐԽԻՎ
«Մենք ուսանողներին հնարավորություն ենք տվել քննության արդյունքները բողոքարկելու, բացի այդ, քննությունների ողջ ընթացքը տեսագրվում էր, այրդյունքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարարության ձեռքբերումներին: Նա նկատեց նաև, որ այդ ձեռքբերումներից է ուսումնարանների և քոլեջների ընդունելության քննությունների վերացումը։ «Չնայած մենք ամեն տեղ պարզապես ի վիճակի չենք լինի վերահսկողություն սահմանել, բայց, այդուհանդերձ, այս մեթոդով փաստացի կոռուպիոն ռիսկերը հասցվում են նվազագույնի»:
Ըստ նախարարի` լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում հատկապես դպրոցներում, որպեսզի կանխվեն հնարավոր կոռուպցիայի դեպքերը։
Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ոլորտում իրականացվող փոփոխությունները չնայած ընթանում են ճիշտ ուղով, բայց դանդաղկոտություն է նկատվում։
Աշոտյանը նկատեց նաև, որ ասուլիսը ոչ մի կապ չունի շաբաթ օրվա Կառավարության խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված քննադատությունների հետ և համընկնումն ուղղակի զուգադիպություն է։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին