Նյու Յորքը ճանաչվել է ամենակեղտոտ, աղմկոտ և կոպիտ ամերիկյան քաղաքը
ԱՐԽԻՎ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենակեղտոտ քաղաքը ճանաչվել է Նյու Յորքը. գրում է ИТАР-ТАСС-ը։
Այս մասին են վկայում ամերիկյան «Ճանապարհորդություններ և հանգիստ» ամսագրի անցկացրած հարցման արդյունքները։ ԱՄՆ խոշորագույն քաղաքը անցյալ տարվա համեմատ վատացրել է իր ցուցանիշները. անցյալ տարի Նյու Յորքը ցուցակում հինգերորդ տեղն էր զբաղեցնում։
Հարցվածների կարծիքով` Նյու Յորքը նաև ամենաաղմկոտ քաղաքն է, իսկ նրա բնակիչները ամենաանբարեհամբույրն են երկրում։
Մյուս կողմից, «Մեծ խնձորը», ինչպես հաճախ անվանում են Նյու Յորքը, առաջին տեղն է զբաղեցնում նորաոճ մարդկանց, թանկարժեք խանութների և թատրոնների քանակով։
Բացի Նյու Յորքից՝ բացասական վարկանշային ցուցակի հնգյակի մեջ են հայտնվել նաև Նոր Օռլեանը, Բալտիմորը, Լոս Անջելեսը և Ատլանտան։
Հարցմանը մասնակցել է 35 հազար մարդ, գնահատման են ենթարկվել 35 ամերիկյան քաղաքներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)