Ո՞ւր են նայում Շենգավիթի պատասխանատուները
ԱՐԽԻՎ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանն անուշադրության է մատնված։ Այստեղ ջրամատակարարումն անհիմն և առանց զգուշացման դարադրեցվում է, աղբահանությունը կատարվում է շաբաթը կամ տասն օրը մեկ անգամ, փողոցների ասֆալտապատման հարցը բարձիթողի վիճակում է գտնվում, չկան նաև լուսավորության և երթևեկության նշաններ։ Այստեղ նաև անկանոն վիճակում է գտնվում փողոցային առևտուրը (խոսքը չի վերաբերում Գարեգին Նժդեհի հրապարակի և դրա հարակից շրջաններին):
«Մենք կամ ջուր չենք ունենում, կամ էլ եղած դեպքում շատ դանդաղ է գալիս, իսկ առավոտյան և երեկոյան ժամերին հիմնականում կտրվում է։ Բայց միայն դա չէ մեր խնդիրը. այստեղ աղբահանության հետ կապված այնքան մեծ է խնդիրը, որ ոչ ոք չի պատկերացնում։ Մենք ապրում ենք թիվ 13 պոլիկլինիկայի շրջակայքում, եկե՛ք և ձեր աչքով տեսե՛ք, թե ինչ տեսակ աղբի մեջ են խաղում մեր երեխաները»- ասում է բնակիչներից մեկը»։
«Ընտրություններից առաջ գալիս են մի քանի սանտիմետր ասֆալտ փռում, հետո իրենց հետևից «Ջրմուղ»-ը քանդում է, ինչ-որ խողովակներ է փոխում կամ սարքում է, կամ էլ՝ ոչ, այդպիսով նորից ամեն ինչ փչանում է»-ասում է մեկ այլ բնակիչ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)