Սիրիայում մեկ օրում 160 մարդ է սպանվել
ԱՐԽԻՎ
Նախորդ օրերի ընթացքում Սիրիայի անկախ բանակի և կառավարական զորքերի միջև բախումների արդյունքում տարբեր քաղաքներում սպանվել է ավելի քան 160 մարդ. հաղորդում է Al Jazira հեռուստաընկերությունը։
Մահացածների մեծամասնությունը Ալեպպո, Խամա, և Իդլիբա քաղաքների քաղաքացիներ են։
Սիրիայում արդեն մեկուկես տարի է, ինչ ընթանում են կառավարական ուժերի և ընդդիմական զորքերի բախումները։ ՄԱԿ-ի հաղորդած տվյալների համաձայն` Սիրիայում այս ընթացքում 20 .000 մարդ է զոհվել, ավելի քան 230 հազար մարդ լքել է երկիրը և դարձել փախստական, իսկ մոտ երեք միլիոն քաղաքացի հումանիտար օգնության կարիք ունի։ Սիրիական իշխանությունները հայտնում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին