Անվտանգության ապահովման միջազգային ուժերի հրամանատարությունը խնդիրներ ունի Քաբուլում. ՆԱՏՕ
ԱՐԽԻՎ
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի լիազորությունները փոխանցող Սայմոն Գեսը խոստովանել է, որ գործնական համաձայնեցման խնդիրներ կան Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերի (ISAF) հրամանատարության և այդ պետության կառավարության միջև, գրում է РИА Новости-ն։
«Մենք վերելքներ և վայրէջքներ կգրանցենք, բայց, անկեղծ ասած, ես ISAF-ի և աֆղանական կառավարության հարաբերությունների շատ ավելի բարդ շրջանների եմ ականատես եղել, քան այն, ինչ մենք տեսնում ենք այս պահին»,-հայտարարել է Գեսը Բրյուսելում, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի պաշտոնում Գեսին հոկտեմբերին կփոխարինի հոլանդացի Մորից Յոհեմսը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)