Լեհաստան. Սաֆարովի գործով բանակցություններ չեն անցկացվել Հունգարիայի հետ
ԱՐԽԻՎ
Ադրբեջանի նախագահի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը քննարկման առարկա չէ ԵՄ «Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում, որի անդամներ են հանդիսանում Հայաստանը և Ադրբեջանը. Regnum-ի թղթակցին երեկ հայտնել են Լեհաստանի ԱԳՆ-ից։
Regnum-ը ԱԳՆ-ին հարց էր հղել այն մասին, թե արդյոք Լեհաստանը Հունգարիայի հետ քննարկել կամ քննարկելու է Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման հարցը, և արդյոք Լեհաստանը, լինելով «Արևելյան հարևանության» ծրագրի նախաձեռնող, որի անդամներն են նաև Հայաստանը և Ադրբեջանը, պատրաստվում է հանդես գալ Սաֆարովին ներում շնորհելու հարցով։
Լեհաստանի ԱԳՆ-ի պատասխանում նշվում է. «Հայտնում ենք Ձեզ, որ Լեհաստանի ԱԳՆ-ը Ռամիլ Սաֆարովի գործով բանակցություններ չի անցկացրել Հունգարիայի հետ։ Ձեր կողմից նշված հարցը «Արևելյան հարևանության» երկրների համագործակցության շրջանակներից դուրս է»։
Նշենք, որ Լեհաստանը 2012 թվականին սկսել է նախագահել Վիշեգրադյան խումբը, որի անդամներն են Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)